Գլխավոր Լրահոս

Միֆ է, որ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի զենքերով․ նախարար

Միֆ է, որ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի զենքերով․ նախարար

Այն միֆը, թե հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների մեծ մասը իրականացվում է բացառապես ապօրինի զենքերով, այլևս չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը կարգավորող օրենսդրական նախաձեռնությանը։

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարվող հանցագործություններն առավելապես իրականացվում են օրինական, թե անօրինական զենքերով։ Նախնական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այն միֆը, թե հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների մեծ մասը իրականացվում է բացառապես ապօրինի զենքերով, այլևս չի համապատասխանում իրականությանը։ Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ հանցագործություններն իրականացվում են օրինական զենքերով», - ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ թե՛ օտարերկրյա պետությունների, թե՛ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող պարգևատրումների դեպքում հստակ սահմանված ստանդարտներ չկան։

«Ստանդարտների պահպանման անհրաժեշտությունը չափազանց կարևոր է, և այս նախագիծն ուղիղ այդ խնդիրն է լուծում։ Այն նպատակ ունի կարգավորել զենքի պարգևատրման ինստիտուտը՝ սահմանելով հստակ չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում քաղաքացին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերը։ Իսկ եթե չբավարարի այդ չափանիշներին, ապա զենքը պետք է կամավոր հանձնի ՀՀ ոստիկանությանը», - շեշտեց Արփինե Սարգսյանը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում