Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այց Երևան. մարտի 14-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: Առաջիկա այցը կլինի պաշտոնյայի առաջին այցը Հայաստան արտաքին գործերի նախարարի պաշտոնում. նախկինում նա այցելել էր Հայաստան այլ պաշտոններում։
Ներկայացնելով 2024-ին երկու կողմից իրականացված այցերը՝ Միրզոյանը նշել է. «Արդեն ընթացիկ տարվա փետրվարին ես հնարավորություն եմ ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին: Եվ առաջիկայում ևս սպասվում են շփումներ: Մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաև Երևանում»:
Աբբաս Արաղչին արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ է այցելելու Հայաստան։
Երկու նախարարները շփվել էին 2024թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում 3+3 նախարարական տարածաշրջանային ձևաչափի շրջանակում։
2024թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանը իրանցի պաշտոնակցին հրավիրել է Երևան։
2025թ. փետրվարին երկու նախարարները հանդիպել են Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում:
Civilnet











