Գլխավոր Լրահոս

Խաղաղություն հաստատելու և նոր դարաշրջան բացելու ժամանակն է. Պետքարտուղարություն

Խաղաղություն հաստատելու և նոր դարաշրջան բացելու ժամանակն է. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Պետքարտուղարության հայտարարությունը՝ ստորև։

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակներ շարունակվող հակամարտության էջը՝ համաձայն նախագահ Թրամփի՝ ավելի խաղաղ աշխարհի տեսլականի։ Այժմ ժամանակն է ստանձնել խաղաղության, պայմանագիր ստորագրելու և վավերացնելու, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների բարօրության համար նոր դարաշրջան բացելու հանձնառություն»,- ասված է հայտարարությունում։

Մարտի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Այս առիթով մի շարք երկրներ հայտարարություններ են արել՝ ողջունելով այդ քայլը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում