Գլխավոր Լրահոս

Թրամփը դադարեցրել է «Ազատության» ֆինանսավորումը, «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ուղարկել վճարովի արձակուրդի 

Թրամփը դադարեցրել է «Ազատության» ֆինանսավորումը, «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ուղարկել վճարովի արձակուրդի 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը էական կրճատումների է հանգեցրել ԱՄՆ Գլոբալ լրատվության գործակալությունում (USAGM)։ «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի, իսկ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող միջազգային երկու խոշոր հեռարձակողների՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցվել է, հաղորդում է Reuters-ը։  

«Ամերիկայի ձայնի» աշխատակիցները ստացել են ներքին նամակներ, որոնցում հրահանգվում է չայցելել աշխատավայր և մուտք չգործել ներքին համակարգեր։ Տուժած աշխատակիցների թիվը դեռ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, USAGM-ը պաշտոնապես դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը, ինչպես նաև «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը, որը լրատվական գործունեություն էր իրականացնում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի համար։

Թրամփի հրամանագրով USAGM-ին ու ևս վեց դաշնային գործակալությունների հանձնարարվել է կրճատել գործունեությունը՝ հասցնելով այն օրենքով սահմանված նվազագույնի՝ պետական ապարատը կրճատելու նպատակով։ Հրամանագիրը թիրախավորում է նաև այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Վուդրո Վիլսոնի միջազգային գիտնականների կենտրոնը, Թանգարանների և գրադարանների ծառայությունների ինստիտուտը և Փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը՝ պահանջելով վերացնել բոլոր ոչ օրենսդրական գործառույթները և համապատասխանաբար կրճատել անձնակազմը։

Նախկին հաղորդավար և Թրամփի ակտիվ աջակից Կարի Լեյքը նշանակվել է «Ամերիկայի ձայնի» նոր տնօրեն։ Լեյքը, որը հաճախ է քննադատել առաջատար լրատվամիջոցներին Թրամփի հանդեպ ենթադրյալ կողմնակալության համար, կոչ է արել «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ստուգել իրենց էլփոստը։

Խոսքի ազատության պաշտպանները խստորեն դատապարտել են այս որոշումը։ ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի նախագահ Մայք Բալսամոն զգուշացրել է, որ «Ամերիկայի ձայնի» թուլացումը «խաթարում է ազատ և անկախ մամուլի հանդեպ Ամերիկայի հանձնառությունը»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արտահայտել է նույն մտահոգությունը՝ նշելով, որ որոշումը վտանգում է մամուլի ազատությունն աշխարհում և վերացնում է ոչ ազատ միջավայրերում անկախ լրագրությանն ուղղված ԱՄՆ-ի տասնամյակների աջակցությունը։

Պահպանողականներից շատերը երկար ժամանակ մեղադրում էին «Ամերիկայի ձայն»-ին, «Ազատություն» ռադիոկայանին և պետական ֆինանսավորմամբ այլ լրատվամիջոցների ձախակողմյան կողմնակալության մեջ։ Միլիարդատեր Իլոն Մասկը՝ Թրամփի կառավարական կրճատումների նախաձեռնության կարևոր մասնակիցը, վերջերս կոչ է արել փակել «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա ղեկավարած նորաստեղծ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) արդեն առաջարկել է կրճատել ավելի քան 100,000 դաշնային աշխատատեղ, սառեցնել արտաքին օգնությունը և վերացնել հազարավոր ծրագրեր ու պայմանագրեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում