Գլխավոր Լրահոս

Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ, մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այցի ընթացքում Գերմանիայի նախագահը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Սա Շտայնմայերի առաջին այցը կլինի երկու երկրներ։

Հայաստանում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև  «Թումո»‎ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախատեսվում է Շտայնմայերի այցը Դիլիջան։ Գերմանիայի նախագահը կայցելի Սևանավանք և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան, որտեղ ներգրավված է Հելմհոլցի Շրջակա միջավայրի հետազոտության կենտրոնը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում