Գլխավոր Լրահոս

Երկամսյա զինադադարից հետո Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածում․ հարյուրավոր զոհեր կան

Երկամսյա զինադադարից հետո Իսրայելը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածում․ հարյուրավոր զոհեր կան

Իսրայելի զինվորականները մարտի 19-ին վերսկսել են հարձակումները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա։ Գազայի իշխանությունները հաղորդում են հարձակումների հետևանքով ավելի քան 200 զոհի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Քաղաքական էշելոնի որոշման համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթն այժմ զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ահաբեկչական օբյեկտներին», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ։

Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հրահանգել են «վճռական գործողություններ ձեռնարկել» ՀԱՄԱՍ-ի դեմ։

«Սա տեղի է ունենում նրանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը բազմիցս հրաժարվեց ազատ արձակել մեր պատանդներին, ինչպես նաև մերժել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆից և միջնորդներից ստացված բոլոր առաջարկները»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: 

Իսրայելի վարչապետի գրասենյակից նաև նշում են, որ իրենց նպատակն է  բոլոր պատանդների՝ կենդանի և մահացած, ազատ արձակումը։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իսրայելը միակողմանիորեն դադարեցրել է զինադադարի համաձայնագիրը, որն ուժի մեջ էր մտել հունվարի 19-ին:

Խմբավորման խոսնակն ավելի ուշ ասել է, որ Իսրայելը որոշել է զոհաբերել իր պատանդներին՝ վերսկսելով ռազմական գործողությունները և խաթարելով հարաբերական անդորրը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում ասել է, որ Իսրայելը նախապես զգուշացրել է ամերիկյան վարչակազմին Գազայում թիրախների վրա հարձակումների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում