Գլխավոր Լրահոս

Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին 

Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Փոխարենը ՌԴ նախագահը մերժել է անհապաղ և լիարժեք հրադադարի առաջարկը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Մարտի 18-ին շուրջ երկու ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը վերահաստատել են, որ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։

Պուտինն ասել է, որ համապարփակ զինադադարը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե դադարեցվի ռազմական օգնությունը և հետախուզական տեղեկատվության փոխանակումն Ուկրաինայի հետ։  

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև կայացած խաղաղության բանակցությունների ընթացքում Ուկրաինան ընդունել էր Միացյալ Նահանգների առաջարկած 30-օրյա հրադադարը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքները, հայտարարել էր, որ Ռուսաստանն իր դիրքորոշումը ձևավորում է ոչ թե արտասահմանում որոշ կողմերի միջև որևէ պայմանավորվածությունների կամ ջանքերի հաշվին, այլ՝ ինքնուրույն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում