Գլխավոր Լրահոս

ՀՀ պետբյուջեից ավելի քան 7,5 մլն դրամ է հատկացվել թուրքական ԶԼՄ-ների մեդիատուրի համար

ՀՀ պետբյուջեից ավելի քան 7,5 մլն դրամ է հատկացվել թուրքական ԶԼՄ-ների մեդիատուրի համար

ՀՀ պետբյուջեից ավելի քան 7,5 մլն դրամ է հատկացվել թուրքական ԶԼՄ-ների՝ հայաստանյան մեդիատուրի համար։  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7,550,280 դրամ»,- նշել են ՊՈԱԿ-ից: 

Թուրքիայից Հայաստան և հետադարձ տեղափոխման ծախսերը, ներառյալ մուտքի արտոնագրի աջակցությունը, կազմել է 2,035,000 դրամ: Հայաստանի տարածքում տրանսպորտային ծախսերը կազմել է 260,000 դրամ:

Այցելության ընթացքում լրագրողների կեցության ապահովման համար ծախսվել է 2,301,000 դրամ, իսկ սննդի ապահովման համար՝ 1,865,880 դրամ: Բացի այդ, փորձագիտական քննարկումների անցկացման նպատակով երկու օրվա համար հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալությունը կազմել է 1,088,400 դրամ:

ՊՈԱԿ-ից նշել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի տրամադրվել:

Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրության համապատասխան դրույթների:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում