Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Այս մասին իր սոցիալական էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։
Նույն օրը՝ ժամային տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանը նույնաբովանդակ ևս մի գրառում է արել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- իր սոցիալական էջերում գրել է Փաշինյանը։
Civilnet











