Գլխավոր Լրահոս

Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ 

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար  ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասված է որոշման նախագծում:

Որոշման նախագծում նաև նշված է, որ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով ՀՀ կցորդը, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում