Գլխավոր Լրահոս

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից առաջ. վիճակագրություն և պատմություն

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից առաջ. վիճակագրություն և պատմություն

Սիրանուշ Ադամյան

Մարտի 20-ին, ժամը 21։00-ին Երևանի Վազգեն  Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում  տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը։  Սա Հայաստանի հավաքականի նոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ առաջին խաղը կլինի։ Հայաստանի ու Վրաստանի հավաքականները պատմության մեջ յոթ անգամ են մրցել միմյանց դեմ։ Երկու հաղթանակ տարել է Հայաստանի հավաքականը, երեքը՝ Վրաստանը, երկուսն ավարտվել է ոչ ոքի։ 

Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները միմյանց հետ մրցում են ՈւԵՖԱ (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին՝ Վրաստանի Դինամո Արենա մարզադաշտում։ 

Երկու խաղերի արդյունքով կորոշվի, թե նշված հավաքականներից որն է Ազգերի լիգայի՝ 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես գալու B լիգայում։ Խաղերի արրդյունքով ընդհանուր հաղթողը կխաղա B լիգայում, իսկ պարտվողը՝ ավելի ցածր՝ C լիգայում: B լիգայում խաղալու հնարավորություն ստանալու դեպքում՝ Հայաստանն ավելի բարձրակարգ հավաքականների դեմ կարող է հանդես գալ։ Օրինակ՝ այս խաղարկությունում B լիգայում խաղացել են այնպիսի թիմեր, ինչպիսիք են Անգլիան, Նորվեգիան։

Հայաստանի ու Վրաստանի հավաքականները պատմության մեջ յոթ անգամ են մրցել միմյանց դեմ։ Երկու հաղթանակ տարել է Հայաստանի հավաքականը, երեքը՝ Վրաստանը, երկուսն ավարտվել է ոչ ոքի։ Թիմերի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2020-ի նոյեմբերի 15-ին՝ Ազգերի լիգայի խմբային մրցաշարի C խմբի 5-րդ տուրում: Հայաստանի հավաքականը իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ առավելության էր հասել 2:1 հաշվով: 

Ի՞նչ է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Այն ստեղծվել է որպես ընկերական մրցաշար՝ փոխարինելով ընկերական հանդիպումների մեծ մասին։ Մրցաշարի նպատակն է եվրոպական հավաքականներին տրամադրել հնարավորություն՝ անցկացնելու ավելի շատ հանդիպումներ հավասար մակարդակի մրցակիցների հետ։ Բայց մրցաշարը հնարավորություն է տալիս որոշ հավաքականների որակավորվել Եվրոպայի առաջնության համար։

Բոլոր ազգային ասոցիացիաների հավաքականները Ազգերի լիգայում բաժանվում են լիգաների՝ A, B, C, D: Լիգաներից յուրաքանչյուրը նախորդից ավելի ցածր մակարդակ է իրենից ենթադրում։ Լիգաներում նախատեսված է մակարդակի բարձրացում և իջեցում։ Մրցաշարում հիմնական չեմպիոնական պայքարն ընթանում է A լիգայի թիմերի միջև։

2024/25-ի խաղարկությունում A, B և C լիգաներում հանդես են եկել 16-ական թիմ, իսկ D լիգայում՝ վեց։ Հայաստանի հավաքականը ընթացիկ խաղարկությունում հանդես է եկել C լիգայում, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Վրաստանի հավաքականը B լիգայում զբաղեցրել է երրորդ հորիզանականը։ 

Սովորաբար C լիգայի երկրորդ ու B լիգայի երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները խաղում են միմյանց դեմ՝ անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակում։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում