Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև՝ քաղաքական երկխոսության նոր փուլ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև՝ քաղաքական երկխոսության նոր փուլ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով մարտի 20-ին Մոսկվայում քաղաքական երկխոսություն է կայացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Փոխնախարարներ Մնացական Սաֆարյանը և  Միխայիլ Գալուզինը կարևորել են բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը։

«‎Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ»,- հայտնում են նախարարությունից:

Նշվում է նաև, որ Սաֆարյանը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ այս խորհրդակցությունները կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում են անցել։

Ռուսաստանի գլխավոր գերատեսչությունից նշել են, որ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ միջպետական ​​երկխոսության շրջանակներում նախատեսված միջոցառումների մանրակրկիտ նախապատրաստման և արդյունավետ իրականացման նպատակով։

Ռուսական կողմը նաև նշել է, որ Հայաստանի փոխարտգործնախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական ծառայությունների միջոցով պահպանել շփումների տվյալ դինամիկան, ինչպես նաև մեծացնել միջգերատեսչական երկխոսությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում