Գլխավոր Լրահոս

Կասկադի վերակառուցման համար մրցույթում հաղթած ընկերությունը աշխատանքային քննարկման հրավեր է արել

Կասկադի վերակառուցման համար մրցույթում հաղթած ընկերությունը աշխատանքային քննարկման հրավեր է արել

Կասկադ համալիրի վերակառուցման համար մրցույթում հաղթող ճանաչված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել՝ ճարտարապետներին հրավիրելով աշխատանքային քննարկման։ Հայտարարությունը՝ ստորև։

«Հարգելի՛ ճարտարապետներ,

ինչպես գիտեք, Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարել էր բաց մրցույթ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:

Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման: Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում:

24.03.2025 թվական՝ ժամը 12.00

Տերյան 5, Marriott Courtyard

Հարցերի դեպքում, ինչպես նաև գրանցման համար կարող եք զանգահարել 010 272 227 հեռախոսահամարով (Թեհմինա Վարդանյան)։

Հարգանքով՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում