Գլխավոր Լրահոս

Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար. Մելիքբեկյան

Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար. Մելիքբեկյան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Վրաստանի թիմի հետ խաղում 1:6 հաշվով կրած պարտությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև։

«Բավականին երկար ժամանակ մենք՝ թիմը, մարզչական շտաբը և ֆեդերացիայի ներկայացուցիչները, շփվել ենք, քննարկել և եկել այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը: Մարզիչն արդեն իր խոսքն ասել է, և ես ևս մեկ անգամ, բոլորիս անունից, հաստատում եմ դա, քանի որ մենք մեկ թիմ ենք:

Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Սակայն երկար զրույցներից հետո մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով:

Սա համատեղ հայտարարություն է մարզչական շտաբի, ֆուտբոլիստների և ֆեդերացիայի կողմից՝ այն երկար քննարկման արդյունք, որը տեղի է ունեցել հանդիպումից հետո»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան — Հայաստան պատասխան խաղից հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում