Գլխավոր Լրահոս

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարել հայ երկրպագուների դեմ տեղի ունեցածը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարել հայ երկրպագուների դեմ տեղի ունեցածը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին անընդունելի է համարել Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո վրացի երկրպագուների պահվածքը հայ երկրպագուների նկատմամբ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Թբիլիսիում մարտի 23-ին անցկացված ֆուտբոլային հանդիպումից հետո մի խումբ մարդիկ մտել են խաղադաշտ և սկսել պլաստիկե և մետաղական շշեր նետել հայ երկրպագուների տրիբունաների ուղղությամբ:

«Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա»,- ասել է Լևան Կոբիաշվիլին:  

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս կհասցնեն Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին և վրացի ֆուտբոլասերներին: Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին և հայ երկրպագուներին ինչպես Թբիլիսիում, այնպես էլ՝ Երևանում ընկերական մթնոլորտ ստեղծելու համար։

Միջադեպի հետ կապված հայ ժողովրդից ներողություն է խնդրել նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ։ Ֆեյսբուքյան գրառման մեջ Զուրաբիշվիլին մասնավորապես գրել է․

«Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարիդրացիական պետություններ, հին քրիստոնեական հավատք կրող ազգեր և ապրելու ենք խաղաղ եվրոպական Կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղն ավարտվել է 6-1 հաշվով՝ Հայաստանի պարտությամբ։

Երևանում անցկացված Հայաստան Վրաստան հանդիպումը ևս ավարտվել էր Հայաստանի պարտությամբ՝ 3-0 հաշվով։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում