Գլխավոր Լրահոս

Դատարանն անվավեր է ճանաչել Կարմիր խաչի ընկերության տնօրենի նշանակումը

Դատարանն անվավեր է ճանաչել Կարմիր խաչի ընկերության տնօրենի նշանակումը

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր մարմնի փոփոխության գրանցումը:  Այս մասին ասվում է Հայկական կարմիր խաչի գրասենյակի անունից ՀԿԽԸ նախկին մամուլի պատասխանատու Նունե Գրիգորյանի տարածած հաղորդագրությունում։ Հաղորդագրությունը տարածվել է ոչ պաշտոնական [email protected] հասցեից։

Ըստ հաղորդագրության՝ դատարանը վճռել է, որ 2024-ի փետրվարի 8-ին ՀԿԽԸ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատումը և այդ պաշտոնում  այլ անձի նշանակումը ոչ օրինաչափ է եղել։ Նշվում է, որ դատարանի վճիռը ենթադրում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն ՀԿԽԸ օրինական ղեկավարության լիազորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության։

«‎Այս վճիռը շրջադարձային է ՀԿԽԸ-ի կառավարման երկարատև ճգնաժամի հանգուցալուծման և օրինականության վերականգնման ճանապարհին: Մենք արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում էինք, որ Հայկական կարմիր խաչի գրասենյակում նույնիսկ մեկ իրավասու ղեկավար չկա, և ՀԿԽԸ անունից հանդես են գալիս դրա իրավունքը չունեցող մարդիկ: Այսօր դատարանի վճիռը եկավ ապացուցելու, որ մենք ճիշտ էինք: Այս իրավիճակի արդյունքում առաջին հերթին տուժել են շահառուները, որոնք զրկվել են  ծառայությունների զգալի մասից, մեծ վնաս է հասցվել կազմակերպության համբավին:  Այժմ արդեն հնարավորություն ունենք վերականգնելու կազմակերպության բնականոն գործունեությունը և, որ ամենակարևորն է, կանխելու Ազգային ընկերությունը մասնավոր բիզնես նախագծի վերածելու փորձը»,- ասված է հաղորդագրությունում: 

ՀԿԽԸ-ում նախորդ տարի տարաձայնություն էր սկսվել խորհրդի նախագահ Մխիթար Մնացականյանի և տնօրեն Աննա Եղիազարյանի միջև։ 

Մնացականյանը Եղիազարյանին ազատել էր տնօրենի պաշտոնից, որն էլ համագումար էր հրավիրել և ընտրվել Հայկական կարմիր խաչի ընկերության խորհրդի նոր նախագահ։ Կողմերը միմյանց մեղադրում էին թերանալու և ընկերության բարի համբավն արատավորելու համար։  

Բացի այդ, Եղիազարյանն ու Մնացականյանն իրենց բարեկամներին ընկերությունում նշանակել են տարբեր պաշտոնների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում