Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այսօր համատեղ հայտարարություն կանեն բանակցությունների արդյունքներով

ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այսօր համատեղ հայտարարություն կանեն բանակցությունների արդյունքներով

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները։ Մարտի 24-ին մեկնարկած բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Այս բանակցություններից մեկ օր առաջ՝ մարտի 23-ին, նույն քաղաքում հանդիպել էին Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, սակայն երեք կողմերն այդպես էլ մի սեղանի շուրջ չեն նստել, հայտնում է BBC-ն։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները լրատվամիջոցների հետ չեն խոսել։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ կողմերը համատեղ հայտարարություն կհրապարակեն այսօր՝ մարտի 25-ին։

«ՌԻԱ Նովոստիի» զրուցակիցը նշել է նաև, որ բանակցություններից հետո Ռուսաստանի ներկայացուցիչները լավ տրամադրություն ունեին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը։

Ուկրաինական պատվիրակությունը, ամերիկացիների հետ հանդիպումներից հետո չի լքել Սաուդյան Արաբիան և սպասում է Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունների արդյունքներին, հայտնում է ուկրաինական Rada հեռուստաալիքը։ 

Կիրակի օրը կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դրա արդյունքների մասին շատ ընդհանրական է խոսել։ 

«Զրույցը կառուցողական էր և բովանդակալից։ Մենք քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես էներգետիկայի ոլորտում»,- գրել է Ումերովը՝ X-ի իր միկրոբլոգում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում