Գլխավոր Լրահոս

Նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը Հայաստան

Նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը Հայաստան

Իմ այցելությունը նախերգանք կլինի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցելությանը. հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Հուսով եմ, որ այն տեղի կունենա այս տարի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասել է դիվանագետը։

Մասուդ Փեզեշքիանն առաջին անգամ է այցելելու Հայաստան նախագահի պաշտոնում։ Ընտրվելուց հետո նա չի այցելել նաև Ադրբեջան։

Իրանի արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ է Հայաստան այցելում նաև Աբբաս Արաղչին։ 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում նա Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ էր այցելել Իրանի փոխարտգործնախարարի պաշտոնում։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում