Կառավարության մարտի 27-ի նիստում անդրադարձ եղավ Իջևան-Բերդ ճանապարհի կառուցման գործընթացին։ Ծրագիրը պետք է իրականացվեր 2024 թվականին, սակայն խնդիրներ առաջացան նախորդ կապալառուի հետ։
«Առաջին կապալառուի հետ մեր համագործակցությունը չստացվեց, ստիպված եղանք խզել պայմանագիրը և նոր պայմանավորվածություն ձեռք բերել։ Նախորդ տարվա այցելությունից հետո ստացած տպավորությունները, կարծես թե, դրական են։ Զգուշորեն կարող ենք լավատեսություն հայտնել, որ այս տարի ծրագիրը կավարտվի։ Այն լուծում է տնտեսական և զբոսաշրջային պոտենցիալ ունեցող խնդիրներ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հավելեց, որ վերջերս այցելել է ճանապարհի կառուցման հատված և արձանագրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Civilnet











