Գլխավոր Լրահոս

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Միրզոյան

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի։ Այսօր Աստանայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik Казахстан-ը։

«Երկար բանակցություններից հետո եկել է ժամանակը ստորագրելու համաձայնագիրը և առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- ասել է նախարարը։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը Մուրատ Նուրթլեուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին իրադարձություններն ու տվյալները։

«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը»- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին նշել է, որ Աստանան և Երևանը համաշխարհային օրակարգի շատ հարցերի շուրջ կիսում են նույն տեսակետները:

«Մենք նաև մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովմանը», - ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում