Գլխավոր Լրահոս

Մելիքբեկյանն ՈւԵՖԱ-ում պաշտոնի է հավակնում, ֆուտբոլային երկրպագուները՝ հիշեցնում նրա ձախողումների մասին

Մելիքբեկյանն ՈւԵՖԱ-ում պաշտոնի է հավակնում, ֆուտբոլային երկրպագուները՝ հիշեցնում նրա ձախողումների մասին

Հնարավոր է ծայրահեղ քայլերի դիմենք, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ չդառնա։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ֆուտբոլասերների «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը։

«Ապրիլի 3-ին Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։ Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։ 

Մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն, և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգ ա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվա և այլն»,- գրել է Ջանոյանը։

Արմեն Մելիքբեկյանն ի պատասխան հայտարարել է, որ Ջանջոյանի գործողությունները վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը և խոչընդոտում են Հայաստանի՝ միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը: Հայտարարությունը հրապարակվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջում։

«Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։  

Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են»,- ասել է Մելիքբեկյանը:

Մելիքբեկյանը վստահեցրել է, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իր առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իր և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում