Գլխավոր Լրահոս

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալվել է

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։

«Կալանման նպատակով Գրիգորյանի նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել»,- լրագրողներին ասել է Կարեն Գրիգորյանի փաստաբասն Արսեն Բաբայանը։

Մարինե Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ կան:

Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն էին սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունն ուղիղ եթերում հայտնել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում