Ապրիլի 1-ից զինապարտ քաղաքացիների ծանուցումները կիրականացվեն նոր ընթացակարգով, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։
Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չծանոթանա ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը քաղաքացու հաշվառման հասցեին։
Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումների» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։
Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում օրենքով նախատեսված կարգով քաղաքացին կենթարկվի պատասխանատվության։
Civilnet











