Գլխավոր Լրահոս

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ. Խարազի

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ. Խարազի

Իրանը չի փակել բոլորը ճանապարհները, պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների՝ դիմացի կողմին գնահատելու, իր պայմանները հայտարարելու և համապատասխան որոշում կայացնելու համար, հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին (IRNA

Խարազին, որը 1997-2005 թթ. եղել է Իրանի արտգործնախարարը, Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը համեմատել է հոգեբանական պատերազմի հետ՝ նշելով, որ այն Վաշինգտոնի կողմից ուղեկցվում է «կամ պատերազմ, կամ բանակցություն» կարգախոսով։ 

«Ամերիկյան ռազմավարությունը ենթադրում է երկխոսության հրավիրել տնտեսական պատժամիջոցների և ռազմական սպառնալիքների ուժեղացման ներքո, որի նպատակը Իրանի վրա ճնշում գործադրելու միջոցով նրան երկխոսության մեջ ներգրավելն է։ Սակայն ո՛չ այդ սկզբունքներն են պարզ, ո՛չ էլ Իրանը, ելնելով նախկին փորձից, կարող է վստահել հակառակ կողմի խոստումներին և ստորագրությանը»,- ընդգծել է Խարազին՝ հավելելով, որ նման կերպ ամերիկյան կողմը փորձում է պարտադրել իր կամքը։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենիին Իրանի միջուկային ծրագրի հարցում նոր գործարքի վերաբերյալ առաջարկով։ Նամակի առկայությունը հաստատել է պաշտոնական Թեհրանը։ Այդ մասին նաև խոսել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Երևան կատարած այցելության ժամանակ։ 

Նա իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մասնավորապես նշել էր, որ Իրանը աշխատում է պատասխան նամակի շուրջ։ Ըստ Արաղչիի՝ Իրանի տեսակետը հստակ է՝ Իրանը ուղիղ չի բանակցի Վաշինգտոնի հետ առավելագույն ճնշման, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում