Գլխավոր Լրահոս

Starlink-ը Հայաստանում է

Starlink-ը Հայաստանում է

Starlink արբանյակային ինտերնետ կապն արդեն հասանելի է Հայաստանում, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Այս մասին հայտնել են նաև Starlink-ի X-ի պաշտոնական էջում։

«Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը»,-ասված է հրապարակման մեջ։

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը ստեղծել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Նպատակն է՝ ապահովել գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։ Տվյալների փոխանակումը տեղի է ունենում երեք օբյեկտների միջև։ Տնային տնտեսությունում գտնվող տերմինալը կապ է հաստատում արբանյակի հետ, որը փոխանցում է ցամաքային կայանի տվյալները։

Տարածաշրջանում Starlink արբանյակային ինտերնետ կապից օգտվում է նաև Վրաստանը՝ 2023-ից։ 

Հայաստանի իշխանությունները խոստացել էին, որ դեռևս 2023-ից Starlink-ը պետք է հասանելի լիներ Հայաստանում։

Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի ընթացքում օգտվում են Starlink արբանյակային հաղորդակցություններից։ Այն կարևոր նշանակություն ունի բանակի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում