Գլխավոր Լրահոս

Գյումրիի ավագանու թեկնածու Կարեն Գրիգորյանն ազատ է արձակվել

Գյումրիի ավագանու թեկնածու Կարեն Գրիգորյանն ազատ է արձակվել

«Մեր քաղաքը» դաշինքից Գյումրիի ավագանու թեկնածու Կարեն Գրիգորյանը և նրա պապը՝ Կամո Գրիգորյանը, ազատ են արձակվել դատարանի դահլիճից։

Կամո Գրիգորյանը «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին է։

Կամո Գրիգորյանը և նրա պապը ձերբակալվել էին երեկ՝ մարտի 27-ին, ընտրակաշառք առաջարկելու վարույթի շրջանակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանից պահանջում էր նրանց, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժի՝ «Մայր Հայաստանի» թիմակիցների նկատմամբ կիրառել վարչական հսկողություն:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը երեկ ՍիվիլՆեթին հայտնել էր, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ կան:

Մարտի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում