Գլխավոր Լրահոս

Ներդրումների ապագան․ նոր հնարավորություններ՝ հայկական շուկայում

Ներդրումների ապագան․ նոր հնարավորություններ՝ հայկական շուկայում

Տարիներ շարունակ Հայաստանում ներդրողներն ունեին սահմանափակ ներդրումային հնարավորություններ և ներդրումներ էին կատարում տեղական շուկաներում ու ավանդական ակտիվներում, ինչպիսիք են ավանդները, անշարժ գույքը և պետական պարտատոմսերը։ 

Չնայած կայունությանը՝ այդ ներդրումները հաճախ չունեին բարձր աճի պոտենցիալ: Ներդրողները զրկված էին ոչ ավանդական ուղղություններում՝ վենչուրային կապիտալում, մասնավոր բաժնեմասերում, օտարերկրյա պարտատոմսերում և ածանցյալ գործիքներում ազատ ներդրումներ կատարելու հնարավորությունից։

Արգելքները, որոնք նախկինում խոչընդոտում էին հայաստանյան ներդրողների մուտքը միջազգային շուկաներ, վերանում են, և բացվում են բարձր եկամտաբերությամբ ներդրումային հնարավորություններ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։

Ի՞նչ է ներդրումը և ինչպե՞ս այն կարող է բազմապատկել կապիտալը

Ներդրումը ֆինանսական միջոցների ուղղորդումն է ապագա եկամուտներ ստանալու նպատակով։ Անկախ նրանից՝ դուք ներդրում եք կատարում բաժնետոմսերում, ստարտափներում, թե էկզոտիկ ֆինանսական գործիքներում, ճիշտ ներդրումային ռազմավարությունը կարող է նպաստել կապիտալի աճին։

Հասանելիության տեսանկյունից ներդրումները բաժանվում են երկու խմբի՝ հանրային և մասնավոր:

Հանրային ներդրումներ (Public Investments) 

Ֆոնդային բորսաներում ազատ շրջանառվող ակտիվներ են, որոնք հասանելի են լայն ներդրումային հանրությանը։

✔ Բաժնետոմսեր (Apple, Microsoft, Tesla)
✔ Փոխադարձ ֆոնդեր (Mutual Funds)
✔ Բորսայում շրջանառվող ֆոնդեր (ETFs)
✔ Պետական և կորպորատիվ պարտատոմսեր

Մասնավոր ներդրումներ (Private Investments) 

Փակ շուկաներում առկա ակտիվներ են, որոնք հասանելի են սահմանափակ թվով ներդրողների համար։

Վենչուրային կապիտալ (Venture Capital) Ստարտափներում ներդրումներ (օր․՝ SpaceX, xAI)
Մասնավոր կապիտալ (Private Equity) Կայացած մասնավոր ընկերությունների բաժնեմասեր
Անշարժ գույքի ներդրումներ (Real Estate Private Investments)
Հեջ-ֆոնդեր (Hedge Funds) Բարձր եկամտաբերությամբ, բայց ռիսկային ներդրումային ֆոնդեր

Ի՞նչ է բրոքերային ընկերությունը և ինչո՞վ է այն կարևոր ներդրողների համար

Բրոքերային ընկերությունը կապ է ստեղծում ներդրողների և ֆինանսական շուկաների միջև՝ տրամադրելով գործիքներ և մասնագիտական աջակցություն, ինչը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել գլոբալ ներդրումային հնարավորություններից։

Բրոքերային ընկերությունները հեշտացնում են գործարքների իրականացումը, ապահովում են օրենսդրական համապատասխանություն և տրամադրում են ներդրումային գործիքների հասանելիություն, որոնք անհատ ներդրողների համար սովորաբար փակ են։

Ճիշտ բրոքերային գործընկեր ունենալու դեպքում ներդրողները կարող են՝

  • Գործարքներ կատարել բաժնետոմսերով, պարտատոմսերով վենչուրային կապիտալով և այլ ածանցյալ ֆինանսական գործիքներով
  • Ստանալ մուտք բացառիկ մասնավոր գործարքների
  • Օգտվել ֆինանսական վերլուծությունից և ռիսկերի կառավարման լուծումներից

Վենչուրային կապիտալ․ հաջորդ սերնդի տեխնոլոգիաների ֆինանսավորում

Վենչուրային կապիտալը ներդրում է նորարարական ստարտափներում, որոնք ունեն բարձր աճի պոտենցիալ։ Google-ը, Tesla-ն և Airbnb-ն իրենց գործունեության առաջին փուլում ֆինանսավորվել են հենց վենչուրային կապիտալի միջոցով։

Ինչո՞ւ են ներդրողները նախընտրում վենչուրային կապիտալը

  • Բաժնեմասի աճ. Ընկերության աճին զուգահեռ ներդրողների բաժնետոմսերի արժեքը նույնպես աճում է
  • IPO. Եթե ընկերությունը դուրս է գալիս ֆոնդային շուկա, վաղ ներդրողները կարող են մեծ շահույթ ստանալ
  • Բարձր եկամտաբերություն. Որոշ վենչուրային ընկերություններ ունեն 10 անգամ կամ նույնիսկ 100 անգամ աճի պոտենցիալ։

Այնուամենայնիվ, վենչուրային ներդրումները ռիսկեր են պարունակում, քանի որ ոչ բոլոր ստարտափներն են հասնում հաջողության։ Հետևաբար, ներդրումների դիվերսիֆիկացումը, մի քանի ստարտափների կամ վենչուրային ֆոնդերի միջոցով ներդրում կատարելը տարածված ռազմավարություն է։

Մասնավոր կապիտալ․ ներդրումներ կայացած ընկերություններում

Ի տարբերություն վենչուրային կապիտալի, որը կենտրոնանում է ստարտափների վրա, մասնավոր կապիտալում (Private Equity) ներդումը իրականացվում է արդեն իսկ կայացած, բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններում` նպաստելով դրանց հետագա աճին:

Ինչո՞ւ ընտրել մասնավոր կապիտալ

✔ Ավելի ցածր ռիսկ՝ վենչուրային կապիտալի համեմատ, քանի որ բիզնեսներն արդեն իսկ ապացուցել են իրենց կայունությունը
✔ Ավելի բարձր եկամտաբերություն՝ հանրային շուկայի գործիքների համեմատ, առավել նպատակահարմար են երկարաժամկետ ներդրումներ փնտրողների համար
✔ Էքսկլյուզիվ հասանելիություն մասնավոր միջազգային ընկերություններին՝ մինչ նրանց հրապարակային դառնալը

Հայաստանը բաց է գլոբալ ֆինանսական շուկաների համար

Տարիներ շարունակ հայաստանյան ներդրողներն անհասանելի էին համարում այսպիսի ներդրումները, սակայն այսօր Հայաստանը վերածվում է տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, և New Venture Brokerage-ը այս փոփոխությունների առաջնագծում է։

Առաջին անգամ Հայաստանում New Venture Brokerage-ը ներկայացնում է նոր ներդրումային ուղղություն՝ տիեզերական արդյունաբերություն։

Ինչ՞ից պետք է սկսեն hայաստանյան ներդրողները

New Venture Brokerage-ը տրամադրում է հեշտ օգտագործվող թվային հարթակ, որը ներդրողներին հնարավորություն է տալիս անվտանգ և արագ մուտք գործել միջազգային ֆինանսական շուկաներ։

New Venture Brokerage-ի հետ ներդրում կատարելու առավելությունները.

  • Հաշվի հեռահար բացում – Գրանցվեք աշխարհի ցանկացած կետից
  • Բազմարժութային հաշիվներ – Գործարքներ իրականացրեք USD, AMD, RUB, EUR արժույթներով։
  • Առանց թաքնված վճարների – Անվճար հաշվի բացում և կառավարում։
  • Մուտք բացառիկ ներդրումային հնարավորություններին – Վենչուրային կապիտալ, մասնավոր բաժնեմասեր և այլ էկզոտիկ ֆինանսական գործիքներ։
  • Մասնագիտական ֆինանսական խորհրդատվություն և ռիսկերի վերլուծություն – Փորձագիտական աջակցություն ներդրումային ռազմավարությունների մշակման համար։

Գործընկերային բովանդակություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում