Մարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տեղեկանք են ստացել 14 անձ, որոնցից՝ 7-ը Գյումրիում, 7-ը՝ Փարաքարում:
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 5 անձ,
որոնցից՝ 3-ը՝ Գյումրիում, 2-ը՝ Փարաքարում:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։
Civilnet











