Ժամը 14:00-ի դրությամբ, Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններին միասին քվեարկությանը մասնակցել է 32,322 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24,45%-ը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33,71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25,255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22,70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:

Civilnet











