Գյումրիում ընտրությունների օրը՝ մարտի 30-ին, ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: ՍիվիլՆեթին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ժամեր առաջ «Մեր քաղաքը» դաշինքից հայտնել էին, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են դաշինքի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին»։
Մարտի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ էին կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում։ Երկու դաշինքներից էլ ձերբակալվածներ մարդիկ էին ձերբակալվել:
Civilnet











