Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20:00-ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերը, որից հետո սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը:
ԿԸՀ-ի տվյալներով մարտի 30-ին ժամը 17:00-ի դրությամբ, Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44,61%-ը:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44,61%-ը, հայտնում են ԿԸՀ-ից:
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ՝ երեք դաշինք, վեց կուսակցություն՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» կուսակցություն, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր» կուսակցություն, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Մեր քաղաքը» դաշինք, «Մայր Հայաստան» դաշինք, «Եվրադաշինք» դաշինք:
Փարաքարի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» դաշինքը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր մարտի 15-ին, ավարտվել մարտի 28-ին:
Civilnet











