Գլխավոր Լրահոս

Պանրի ստուգումները նախընտրական քայլ է. Պանիր արտադրողների միություն

Պանրի ստուգումները նախընտրական քայլ է. Պանիր արտադրողների միություն

Հայաստանում պանրի ոլորտում կառավարության իրականացրած ստուգումները նախագահական ընտրություններին ընդառաջ կատարված քայլ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

«Կառավարությունն ընտրություններից առաջ փորձում է ցույց տալ, որ աշխատանք է կատարում, ստուգումներ է իրականացնում: Մինչև ընտրություններն ինչու՞ չէին անում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցուպիկներ պանրում նախկինում էլ են հայտնաբերվել:

Գիգոյանի համոզմամբ` Հայաստանում պանրի արտադրությունը շատ լուրջ, սակայն դեռ չձևավորված ոլորտ է, որի շնորհիվ 5 հազ. մարդ հացի գումար է կարողանում վաստակել:

Գիգոյանն անդրադառնալով կառավարության 2011թ. հայտարարած «հայկական պանիր» ծրագրին, որի շրջանակում պետք է պանիր արտահանվեր աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում` ԱՄՆ և Ռուսաստան, ասաց. «Մենք՝ պանրագործներս, հավաքվեցինք, ցույց տվեցինք, որ կարող ենք պանիր արտադրել, արտահանել, հերթը հասավ կառավարությանը, պետք է գումար տրամադրել, չկա, ծրագիրը սառեցված է, ֆինանսավորում չկա»,- ասաց նա:

Պանիր արտադրողների միության նախագահը նշեց, որ իրենք կասկածներ ունեն ստուգումների արդյունքների վերաբերյալ և մտադիր են մոտակայում նոր ստուգումներ անցկացնել:

Գիգոյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ ցուպիկներ հայտնաբերվել են այն կազմակերպությունների արտադրած պանրում, որոնք իրենց արտադրանքն արտահանում են նաև Ռուսաստան:

Բանախոսի համոզմամբ` այս ամենի հիմնական մեղավորը չի կարող լինել արտադրողը, քանի որ այն հանգամանքներն ու իրավիճակը, որում նա արտադրում է, այլընտրանք չկա:

Պանիր արտադրողների միության նախագահը սպառողներին խորհուրդ տվեց շարունակել ապրել այնպես, ինչպես մինչև ցուպիկների հայտնաբերումն էր: Նա հիշեցրեց, որ աղիքային ցուպիկը զգայուն է աղի պանրի նկատմամբ և հայտնաբերվել է հիմնականում «Չանախ» տեսակի պանրում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստում գյուղատնտեսության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հայտարարեց, որ Հայաստանում 59 պանիր արտադրող տուգանվել է «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: 59-ից 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն ընդհանրապես արգելվել է: Տուգանքը յուրաքանչյուր արտադրողի համար կազմել է 450-հազարական դրամ: Ստուգումների արդյունքում, Բախչագուլյանի խոսքով, ոչնչացվել է 5,5 տ պանիր:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում