Գյումրիի և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ, հայտնում են պաշտպանի գրասենյակից:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ մարտի 30-ին, ուսումնասիրել է ավելի քան 300 հրապարակում՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ:
«Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Civilnet











