Գլխավոր Լրահոս

Գերմանիայի նախագահը ժամանել է Երևան

Գերմանիայի նախագահը ժամանել է Երևան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր  Գերմանիայի նախագահական աշխատակազմը։

Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա կայցելի նաև «ԹՈՒՄՈ» կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը։ Հայաստան այցի երկրորդ օրը Շտայնմայերը մեկնելու է Դիլիջան, որտեղ նախատեսվում է հանդիպում հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում նաև այցելություն է Սևան, հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում