Գլխավոր Լրահոս

Նախնական պատկերը Գյումրիում. ընդդիմադիր երկու ուժ պատրաստ է միանալ Վարդան Ղուկասյանին 

Նախնական պատկերը Գյումրիում. ընդդիմադիր երկու ուժ պատրաստ է միանալ Վարդան Ղուկասյանին 

Գյումրիում մարտի 30-ին ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով (82 տեղամասերից 81-ի հաշվարկներով) ավագանի է անցնում քաղաքական հինգ ուժ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան՝ 36,8%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան՝ 20,7%,

Մեր քաղաքը դաշինք, Մարտուն Գրիգորյան՝ 15,8%,

Իմ հզոր համայնք դաշինք, Ռուբեն Մխիթարյան՝ 7,9%,

Մայր Հայաստան դաշինք, Կարեն Սիմոնյան՝ 6,2%:

Մայր Հայաստան դաշինքի հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ պատրաստ են միանալ Վարդան Ղուկասյանի ուժին։

Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարել է, որ պատրաստ է «առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին»։ 

Մարտի 30-ին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 47,452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում