Գլխավոր Լրահոս

Ամփոփվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի արդյունքները

Ամփոփվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությոնների նախնական արդյունքները` բոլոր 82 տեղամասերից: 50 տոկոսի շեմը ոչ մի ուժ չի հաղթահարել։ Առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 17,183 քվե։ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» ստացել է 9 727 քվե, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 694 քվե, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 902 քվե, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 651 քվե, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 111 քվե, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 406 քվե, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 734 քվե։

Անցողիկ շեմը կուսակցությունների համար՝ 4 տոկոս է, դաշինքների համար՝ 6 տոկոս:

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ընտրություններին մասնակցած ինը քաղաքական ուժերից ավագանի մտնելու շեմը հաղթահարել է հինգը.

  1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորությամբ – 36,2 տոկոս,
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ՝ – 20,5 տոկոս
  3. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ՝ 15,5 տոկոս
  4. «Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ մեդիա պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ՝ 8,8 տոկոս,
  5. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ 6,1 տոկոս

Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը` 111,236 է, քվեարկությանը մասնակցել է 47,443 քաղաքացի։ 624 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում