Գլխավոր Լրահոս

2026-ին կմեկնարկի կենսաչափական անձնագրերի արտադրությունը

2026-ին կմեկնարկի կենսաչափական անձնագրերի արտադրությունը

2026-ի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Կենսաչափական անձնագրերի արտադրությունը կիրականացնի IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ 

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Մրցույթին մասնակցում էր նաև AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը։

«Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները»,- ասված է հաղորդագրության մեջ։

2023-ի փետրվարի 15-ից քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր չեն տրամադրում։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է՝ «առկա ենթակառուցվածքներն այլևս արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում