Ապրիլի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումորի և Երգիծանքի օր։ Որտեղ է ծագել Ծիծաղի կամ Հիմարների միջազգային տոնը, հայտնի չէ։ Հավանաբար՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում:
Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ:
Տոնի ավանդույթն ապրում է նաև այսօր. պատճառը հենց բնությունն է, քանի որ մարդիկ փորձել են գարնան «կամակորությանը» հակազդել կատակներով ու զվարճանքով:
Տարածված մյուս վարկածի համաձայն՝ Ծիծաղի օրվա ծագումը կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ. 1582-ին այն սահմանել է Հռոմի պապ Գրիգորիս 13-րդը: Բանն այն է, որ միջնադարում Ամանորը նշվել է ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչև այն պահը, երբ Կառլոս 9-րդ թագավորը 1564-ին փոխեց Ֆրանսիայի օրացույցը:
Հայաստանում Ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվել է Հումորի և Երգիծանքի օր 2006-ի փետրվարի 16-ին։
Տոնի ընթացքում ընդունված է կատակել, ընկերների հոգու հետ խաղալ՝ ստեղծելով ուրախ և զվարճալի մթնոլորտ։
Իսկ դուք ի՞նչ հումորներ եք արել այսօր։
Civilnet











