Գլխավոր Լրահոս

Ընկերությունը տասը տարի 8,2 մլրդ դրամի հարկ չի վճարել․ նախախաձեռնվել է քրեական վարույթ

Ընկերությունը տասը տարի 8,2 մլրդ դրամի հարկ չի վճարել․ նախախաձեռնվել է քրեական վարույթ

Շինարարական ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետությանը 8,2 մլրդ դրամի վնաս է հասցրել, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի շարք շինարարական նշանակության  արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, հետևաբար պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր:

«Պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024-ի ընթացքում թաքցրել է շուրջ 27,5 մլրդ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ. դրամի հարկեր»,- հայտնում են ՊԵԿ-ից։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախախաձեռնվել է քրեական վարույթ:  

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են` դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված  անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու նպատակով։

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում