Գլխավոր Լրահոս

Առանց նախնական ծանուցման Ռուսաստան մեկնելն անհնար կդառնա

Առանց նախնական ծանուցման Ռուսաստան մեկնելն անհնար կդառնա

Հունիսի 30-ից Ռուսաստան մեկնող ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները պետք է 72 ժամ առաջ իրազեկեն այդ պետությանն իրենց այցի մասին։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին: Հայտնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և հավելել՝ նոր կարգը պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններով։ Գրանցում և նույնականացում իրականացնելու համար գործարկվելու է RuID միասնական բջջային հավելվածը։

«Քաղաքացին պարտավոր է լինելու՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան»,- ներկայացրել է Բեժանյանը։ 

Դիմումի հիման վրա ՌԴ համապատասխան մարմինները կուսումնասիրեն քաղաքացու տվյալները: Մուտքի թույլտվության դեպքում անձը կստանա հատուկ կոդ, որը պետք է ներկայացնի սահմանային վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ առանց այս կոդի անհնար կլինի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում