Իսրայելն ընդլայնում է հարձակումը Գազայի վրա՝ «ընդարձակ տարածքներ» գրավելու նպատակով

Իսրայելի բանակն ընդլայնում է իր ցամաքային հարձակումը Գազայի վրա և «կգրավի ընդարձակ տարածքներ», որոնք կմիացվեն «բուֆերային գոտիներին», հայտարարել է Իսրայելի աշտպանության նախարար Իսրայել Կացը, գրում է The Guardian-ը։
Կացը չի հստակեցրել, թե Գազայի որ տարածքները կգրավեն ընդլայնված գործողության ընթացքում, որը, ըստ նրա, ներառում է բնակչության «ընդարձակ տարհանում» մարտական շրջաններից:
Իսրայելի Պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելը հրամայել է ամբողջությամբ տարհանել հարավային Ռաֆահ քաղաքը և հարակից շրջանները:
Գազայի հացաբուլկեղենի բոլոր արտադրամասերը փակվել են, այդ թվում Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ղեկավարվողները։
Իսրայել-Պաղեստին պատերազմը սկսվեց 2023-ի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը ներխուժեց Իսրայելի տարածք՝ իրականացնելով զինված հարձակում։ Այս հարձակմանն ի պատասխան՝ Իսրայելը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Գազայի հատվածում, որոնք շարունակվում են մինչ այսօր:
Civilnet










