Գլխավոր Լրահոս

Ղուկասյանի հայտարարությունը նպաստում է քրեական ենթամշակույթի խորացմանը․ հայտարարություն

Ղուկասյանի հայտարարությունը նպաստում է քրեական ենթամշակույթի խորացմանը․ հայտարարություն

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դատապարտել են Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ կանանց նկատմամբ խտրական հայտարարությունը։

Մարտի 30-ին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում մասնավորապես ասել էր` «... Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց... ես չգիտեմ ինչ... Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հայտարարության մեջ ասվում է, որ կանանց նկատմամբ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն խախտում են էթիկայի տարրական նորմերը, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթները, ինչպես նաև մի շարք մարդու իրավունքների ներպետական և միջազգային սկզբունքները։

«Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար: Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունների հայտարարության մեջ նաև ասվում է, որ սա միակ դեպքը չէ, և յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաեւ, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում