Գլխավոր Լրահոս

Գերմանիան €75 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին

Գերմանիան €75 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին

Այսօր Երևանում մեկնարկել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, որը հիմք կհանդիսանա նաև «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2010-2011 թթ. Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման համար, համաձայն որի` €75 մլն վարկ և €4,5 մլն դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին:

Նախատեսվում է նաև ստորագրել «Կովկասում պահպանվող տարածքների աջակցության ծրագիր (Տարածաշրջանային ծրագիր-Հայաստան III փուլ, 4.250.000 եվրո)» ֆինանսավորման համաձայնագիրը:

Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում