Գլխավոր Լրահոս

KfW-ն €40 մլն վարկ կտրամադրի Հայաստանում հէկերի կառուցման համար

KfW-ն €40 մլն վարկ կտրամադրի Հայաստանում հէկերի կառուցման համար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և գերմանական KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում €40 մլն-ի վարկային պայմանագիրը, հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Պայմանագիրը հնարավորություն կընձեռի ֆինանսավորել ևս 30-ից 40 փոքր հիդրոէլեկտրակայանի (փհէկ) նախագիծ: Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր հէկերի ավելացմանը:

Ստորագրման արարողությանը ներկա էին Ռայներ Մորելը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Անդրեաս Գիսը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, Դավիդ Բետոլազան` KfW բանկի տարածաշրջանային տնօրենը, Վեռոնիկա Պլիատսը` KfW բանկի էներգետիկայի ծրագրերի ղեկավարը:

Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը և կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:

Նշենք, որ ՀՀ ԿԲ-ի միջև 2004թ. նոյեմբերի 24-ին կնքվել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով €6 մլն վարկային և €1,5 մլն դրամաշնորհային պայմանագրեր: Վարկը KfW բանկի կողմից ԿԲ-ին տրամադրվել է արտոնյալ պայմաններով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում