Գլխավոր Լրահոս

Տրանսպորտի ոլորտում շրջանառության մի զգալի մասը դուրս է հաշվառումից

Տրանսպորտի ոլորտում շրջանառության մի զգալի մասը դուրս է հաշվառումից

Տրանսպորտի ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով ցածր է մնում եկամտահարկի և սոցիալական ապահովության վճարների մակարդակը: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` ներկայացնելով ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ նրա՝ բացի այդ` ուղևորատար տրանսպորտի վարորդները հաճախ աշխատում են օրական 8 ժամից ավելի տևողությամբ, իսկ զգալի թվով հարկ վճարողների մոտ միջին ամսական աշխատավարձը ցածր է 40 հազ. դրամից, որի հետևանքով փոխադրումների անվտանգության ռիսկերի բարձրացումից բացի չեն հավաքագրվում նաև համապատասխան չափի եկամտահարկ և սոցիալական ապահովագրության վճարներ:

«Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` շահութահարկի գծով մուտքերը 2012թ. առաջին կիսամյակում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 42%-ով կամ Դ1 մլրդ դրամով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտում նկատվում է նաև ծախսերի ավելացում, իսկ շրջանառության մի զգալի մասը դուրս է մնում հաշվառումից»,- ասաց Բեգլարյանը՝ առաջարկելով ուժեղացնել պետական հսկողությունը հարկային և աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

Ըստ նրա՝ նախարարությունը կարող է հորդորել ոլորտի կազմակերպություններին` հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու և ապառքների աճ թույլ չտալու համար և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու դեպքում նշված պարտավորությունները չկատարողների նկատմամբ կիրառել լիցենզիայի կասեցման գործընթաց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում