Գլխավոր Լրահոս

Արևմուտքի գործիքի վերածվելն Ուկրաինայի ճակատագրին կհանգեցնի․ ՌԴ դեսպան

Արևմուտքի գործիքի վերածվելն Ուկրաինայի ճակատագրին կհանգեցնի․ ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերլուծելով աշխարհաքաղաքական հակամարտությունների ազդեցությունն ինքնիշխան պետությունների վրա, Ուկրաինայի օրինակով ներկայացրել է, թե ինչպես կարող է տուժել երկիրը, երբ հայտնվում է գերտերությունների հակամարտության կիզակետում և հեռանում սեփական ազգային շահերից։ Նրա խոսքով, Ուկրաինան դարձել է արևմտյան «կործանարար աշխարհաքաղաքական սցենարների» մաս։ Դեսպանն այս մասին հայտարարել է «Արևելք–Արևմուտք դիմակայություն։ Ուկրաինական հարթություն։ Ապագայի սցենարներ» գիտաժողովի ժամանակ։

«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել սեփական ազգային շահերից պետության հրաժարումը և Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում Արևմուտքի ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրականացման գործիքի վերածվելը», - ասել է Կոպիրկինը:

Ռուսաստանի դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան բաց է երկխոսության այն գործընկերների հետ, ովքեր իսկապես շահագրգռված են եվրոպական և համաշխարհային լարվածության թուլացման հարցում՝ պայմանով, որ հաշվի առնվեն Ռուսաստանի «անվտանգության օրինական պահանջները»։

Դեսպանի համոզմամբ, Ռուսաստանը մեկուսացնելու արևմտյան ջանքերն «ամբողջական ձախողում» են կրել։ Նա հավաստիացրել է, որ աշխարհի պետությունների մեծամասնությունը շարունակում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ տեսնելով նրա դերը «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» ձևավորման գործում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում