Գլխավոր Լրահոս

Հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները պետք է հասցնել քաղաքականի մակարդակին. Տ.Սարգսյան

Հայ-ուկրաինական տնտեսական  հարաբերությունները պետք է հասցնել քաղաքականի մակարդակին. Տ.Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը թույլ կտա բացահայտել չիրագործված մեծ ներուժը և տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է տնտեսական  հարաբերությունները ևս հասցնել այդ  մակարդակին»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: Դմիտրի Կոլեսնիկովը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության և մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Նշվել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:

Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում