Գլխավոր Լրահոս

Արտահերթ, որը կտապալի ՀՀԿ-ն

Հայ ազգային կոնգրեսի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների թեմայով նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը հավանաբար ուշագրավ զարգացումներ կունենա: Ընտրական համակարգը արմատական բարեփոխումների ենթարկելու ՀԱԿ-ի առաջարկին միացել են իշխանության մաս չկազմող բոլոր քաղաքական ուժերը, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը, կրտսեր գործընկերոջ՝ ՕԵԿ-ի հետ միասին, հայտնվել է քաղաքական փոքրամասնության կարգավիճակում: Սակայն մյուս կողմից էլ՝ այդ նույն քաղաքական փոքրամասնությունը խորհրդարանում ունեցած ձայների մեծամասնության շնորհիվ կարող է հիմնովին տապալել կոնկրետ ընտրական բարեփոխումների շուրջ համախմբված ուժերի նախաձեռնությունը:

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն հենց այդպես էլ կվարվի: Խորհրդարանական չորս խմբակցությունները չունեն արտահերթ նիստի ժամանակ քվորում ապահովելու ռեսուրս, իսկ հանրապետականներն էլ, հենց այս հանգամանքը օգտագործելով, պարզապես կարող են բոյկոտել նիստը՝ այսպիսով, հենց օրորոցում խեղդելով ՀԱԿ-ի նախաձեռնությունը: Սակայն եթե ՀՀԿ-ն ընտրում է այս մարտավարությունը, ապա սա հստակ ազդակ է հասարակությանը, որ միանձնյա իշխանության համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժը ամենևին էլ պատրաստ չէ բաց, հրապարակային քաղաքական բանավեճի իր ընդդիմախոսների հետ: Եթե ՀՀԿ-ն համոզված է, որ գործող Ընտրական օրենսգիրքը ապահովում է բոլոր հնարավոր պայմանները ընտրական գործընթացների ժամանակ ժողովրդի կամարտահայտությունը առավելագույնս արտահայտելու համար, ապա հանրապետականները պարտավոր են խորհրդարանի դահլիճում հասարակության աչքի առաջ փաստարկներով ու օրինակներով ջախջախել իրենց «վատաբանող» գործընկերներին: Օրինակ՝ ընտրական բարեփոխումներ պահանջող ուժերը գտնում են, որ բանակը չպետք է մասնակցի ընտրություններին, իսկ ընտրություններից հետո ընտրած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակայնացվեն: Սա պատճառաբանվում է այն հանգամանքով, որ ընտրողների մասնակցությունը ուռճացվում է, իսկ զինծառայողները ընտրությունների ժամանակ սեփական կամքով չեն քվեարկում:

Հանրապետական պատգամավորները այս պարագայում պարտավոր են հանրությանը և ընդդիմախոսներին համոզել, որ ասենք՝ զինվորները սեփական կամքով են քվեարկում, նրանց մի քանի ընտրատեղամասում քվեարկել չեն պարտադրում, ինչպես նրանք պարտավոր են համոզել, որ ընտրությունների օրը երկրից բացակայողներն ու մահացածները ակտիվորեն չեն «քվեարկում» իշխանական թեկնածուի օգտին: Իշխանությունը միաժամանակ պետք է այնպիսի ընտրություններ կազմակերպեր, որ այդ գործընթացի նկատմամբ հասարակությունը վստահություն ունենար: Այդ դեպքում ընդդիմության առաջարկները զուրկ կլինեին լեգիտիմությունից և քարոզչական հնարք կդիտվեին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում