Գլխավոր Լրահոս

Պետեկամուտների կոմիտեին կմնա հավաքագրել 85 մլրդ դրամի հարկեր

Պետեկամուտների կոմիտեին կմնա հավաքագրել 85 մլրդ դրամի հարկեր

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին դեկտեմբերին կմնա ապահովել ավելի քան 85 մլրդ դրամի հարկային մուտքեր։ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողներին ասաց, որ այս ամիս կհաջողվի հավաքել նախանշված հարկերի ծավալը, իսկ դեկտեմբերին կմնա պետբյուջեով նախատեսված 874,3 մլրդ դրամի հարկային մուտքերից հավաքագրել ավելի քան 85 մլրդ-ը։

Հարցին, թե դժվար չէ ապահովել 101 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքերը, Ալավերդյանը պատասխանեց. «Իրականացնելը շատ դժվար է, բայց աշխատում ենք»։ Նա նաև հերքեց այն լուրերը, թե հարկահավաքման հետ կապված առկա են խնդիրներ:

Ալավերդյանը նշեց, որ բյուջեի նախագծով նախատեսված տնտեսական աճի համապատասխան հարկային մուտքերը կապահովվեն։ «Չեմ կարծում, որ 1 ամսվա ընթացքում այնպիսի տնտեսական գործոններ լինեն, որ ազդեն նախանշված ցուցանիշի ապահովման վրա»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Նշենք, որ պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման ծրագրով պետբյուջեի 101 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքերի 40,5 մլրդ-ը բաժին էր ընկնում ինն ամիսներին և այդ ցուցանիշը կատարվել է, իսկ մնացած 50,5 մլրդ-ի հավաքագրումը բաժին է ընկնում չորրորդ եռամսյակին։ Վերջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետբյուջե պետք է մուտքագրվի 248,4 մլրդ-ի հարկային եկամուտ։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը վերջերս լրագրողներին ասել էր, որ հոկտեմբերին հարկային եկամուտների մուտքերը պետք է կազմեն 80,6 մլրդ դրամ, նոյեմբերին` 82-83 մլրդ, իսկ դեկտեմբերին՝ 85 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում