Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության»` որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, արտահանման վարկավորման ապահովագրությունը որպես ՀՀ կառավարության արտահանման աջակցության քաղաքականության գործնական լուծում, գործիք է, որը կառավարության աջակցությունը կհասցնի մեծ թվով շահառուների` արտահանողների, բազմապատկելով կառավարության ներդրած ֆինանսական ռեսուրսները։
Զարգացման հաջորդ փուլում համակարգը դառնում է ինքնաֆինանսավորվող և սկսում է գործել առևտրային հիմունքով, ինչպես վկայում է եվրոպական երկրների փորձը։
Civilnet











